տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն մեծացնում է Ֆիլիպիններում հումանիտար օգնություն տրամադրող զինվորականների թիվը

ԱՄՆ-ն մեծացնում է Ֆիլիպիններում հումանիտար օգնություն տրամադրող զինվորականների թիվը

272
0

url

Ֆիլիպիններում ԱՄՆ հումանիտար առաքելությունը հասել է աննախադեպ ծավալների։ Այս մասին BBC-ին հայտնել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի գեներալ Փոլ Քենեդին։

Այս պահին տարածաշրջան մեկնելուն սպասում են ևս 700 զինվորականներ, ովքեր զբաղվելու են մարդկանց տարհանմամբ, խմելու ջրի և հումանիտար օգնության տրամադրմամբ։ Պենտագոնում նաև ասել են, որ Ֆիլիպինների ափերի մոտ կայանել է «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը և նրան ուղեկցող մի քանի նավեր։ Դա թույլ կտա ավիակրի վրա տեղակայված ուղղաթիռների շնորհիվ երեք անգամ ավելացնել օգնության տրամադրումն օդից։

Հիշեցնենք, որ «Հայյան» փոթորկի հետևանքով զոհվել է մի քանի հազար մարդ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here