ԱՄն պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքում կթողնի «Փեթրիոթ» զինահրթիռային 2 համակարգ։ Ըստ նախարարի՝ այդ համակարգերը ևս մեկ տարով Թուրքիայի տարածքում թողնելու որոշումը պայմանավորված է Սիրիայում քաղաքացիական պատերազմով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Պենտագոնի մամուլի քարտուղար Կարլ Վուգն ասել է իր հերթին, որ այսօր Հեյգելը բանակցություններ է վարել ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Ահմետ Դավութօղլուի հետ։ Հենց թուրքական կողմն է պնդել, որպեսզի հակաօդային պաշտպանության այդ համակարգերը շարունակեն շահագործվել Թուրքիայի տարածքում։