ԱՄՆ կառավարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին լուրջ քայլեր ձեռնարկել դրա խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը։
«ԱՄՆ հավատարիմ է այն աշխատանքներին, որոնք անցկացվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», — ասել են դեսպանատանը։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր չէ հետ կանչել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, ինչպես դա այս շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ Ամերիկյան կողմն ասել է, որ համաձայն չէ նման դիրքորոշման հետ։