տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կրկին զորքեր է ուղարկում Բաղդադ

ԱՄՆ-ն կրկին զորքեր է ուղարկում Բաղդադ

106
0

091229-A-3108M-001

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է Բաղդադ ուղարկել ամերիկացի 350 զինվորական, որոնք կպաշտպանեն այդ երկրում ԱՄՆի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Նախագահը լիազորել է պաշտպանության նախարարությանը` պետքարտուղարությանը հայտ ներկայացնել Բաղդադում դիվանագետներին պաշտպանելու համար ևս 350 զինվորական ուղարկելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում ամերիկյան կողմը օդային հարձակումներ է իրականացնում Հյուսիսային Իրաքում գործող իսլամիստների դեմ, որոնք սպառնում են գրավել ամբողջ երկիրը և ծավալվել Մերձավոր Արևելքում։