ԱՄՆ կառավարությունը զգուշացրել է ամերիկյան և օտարերկրյա ավիաընկերություններին, որ մեծ է օդանավերում ռումբերի պայթեցման հնարավորությունը, որոնք թաքցված են լինելու մարդկանց կոշիկների մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ առավել մեծ է նման ահաբեկչությունների իրականացումը ԱՄՆ ուղևորվող միջազգային չվերթների ժամանակ։ Վաշինգտոնը խնդրել է ավիափոխադրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել հագուստի այդ մասի ստուգմանը։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա ամերիկյան կառավարության երկրորդ նախազգուշացումն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի խաղերից առաջ ահաբեկիչները կարող են պայթեցնել օդանավերը՝ պայթուցիկը պահելով ատամի մածուկի մեջ։