տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կմեծացնի Լեհաստանին և Մերձբալթյան երկրներին տրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն կմեծացնի Լեհաստանին և Մերձբալթյան երկրներին տրվող ռազմական օգնությունը

81
0

1364560

ԱՄՆ-ն նախատեսում է ընդլայնել Մերձբալթյան երկրների և Լեհաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ ի նշան Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցների աջակցության։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Խոսքը գնում է այդ երկրներում ամերիկյան ռազմաօդային ուժերի ներկայությունն ուժեղացնելու, ինչպես նաև վերոնշյալ երկրների ռազմական օդաչուների հետ իրենց փորձով կիսվելու մասին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի խոսքերով՝ այս նախաձեռնության պատճառը Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ծավալած վերջին գործողություններն են։ Նա նաև նշել է, որ առաջիկայում ռազմատեխնիկայի համագործակցության շուրջ պատրաստվում է բանակցություններ վարել իր ուկրաինացի գործընկերոջ հետ։