տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կարող է ՆԱՏՕ-ի հանդեպ հետաքրքրությունը կորցնել. Ռասմուսեն

ԱՄՆ-ն կարող է ՆԱՏՕ-ի հանդեպ հետաքրքրությունը կորցնել. Ռասմուսեն

174
0

Rasmussen-Anders-Fogh1

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրույսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է կորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հերաքրքրությունը, եթե Եվրոպան պաշտպանության համար հատկացվող միջոցները չբարձրացնի մինչև ՀՆԱ-ի 2%-ը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Եթե մենք՝ եվրոպացիներս, անվտանգությանը լուրջ չմոտենանք, ապա ամերիկացիներն իրենք իրենց հարց կտան՝ ինչո՞ւ նրանք պետք է դա մեր փոխարեն անեն: Դա կհանգեցնի եվրոպական անվտանգության համակարգի հանդեպ Ամերիկայի հետաքրքրության նվազմանը»,- ասել է Ռասմուսենը՝ ավելացնելով, որ այդպիսի ելքը ձեռնտու չի կողմերից ոչ մեկի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here