տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն խորհուրդ է տվել ներդրումներ չկատարել ռուսական ֆոնդային շուկայում

ԱՄՆ-ն խորհուրդ է տվել ներդրումներ չկատարել ռուսական ֆոնդային շուկայում

68
0

945990

ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տվել ներդնողներին՝ չգնել ռուսական բաժնետոմսերը քաղաքական իրավիճակի սրման ֆոնին, որը կապված է Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքերով` ռուսական շուկայում թերևս կարելի է իրականացնել միայն կարճատև գործարքներ:

Քարնին այս հորդորը պայմանավորել է Ղրիմի հետ կապված տնտեսության մեջ սպասվող բարդացումների հետ: Բացի այդ, ամերիկացի ներդնողները կարող են տուժել նաև պատժամիջոցների հետևանքով:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ռուսական ֆոնդային շուկան կորցրեց մոտ 2 տրիլիոն ռուբլի, սակայն վերջին օրերին այն կարողացել է վերականգնել որոշ դիրքեր: