տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն խիստ դատապարտել է Բեյրութի ահաբեկչությունը

ԱՄՆ-ն խիստ դատապարտել է Բեյրութի ահաբեկչությունը

115
0

128_635237424700080587_PhotoGalleryMain

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին տեղի ունեցած հզոր ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է Լիբանանի կառավարության նախկին անդամ Մուհամադ Շատահը։

«Նախագահ Օբամայի և ԱՄՆ-ի անունից ես խստորեն դատապարտում եմ այսօրվա այլանդակ ահաբեկչական գործողությունը, որ տեղի է ունեցել Բեյրութում՝ խլելով Լիբանանի կառավարության նախկին անդամ Մուհամադ Շատահի կյանքը։ Սա ահավոր կորուստ է Լիբանանի, Լիբանանի ժողովրդի և ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է Քերին։ Նա ասել է, որ սենատորի պաշտոնը զբաղեցրած ժամանակ բազմաթիվ անգամներ բանակցել է Շատահի հետ, ով, Քերիի խոսքերով, հանդարտ և խելամիտ քաղաքական առաջնորդ էր։ Քերին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է  Լիբիային այս սպանության բացահայտման գործում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here