ԱՄՆ իշխանությունները 10 միլիոն դոլարի պարգևավճար են սահմանել Լիբիայում նախորդ տարի ԱՄՆ դեսպանի սպանությունը կազմակերպածների մասին տեղեկություններ տրամադրելու համար։ Այս մասին հաղորդում է The Daily Star-ը։ Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն տարածել էր Բենղազիում կատարված հանցագործության հեղինակների լուսանկարները։
Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում սպանվել էր դեսպան Քրիս Սթիվենսը։ Նրա հետ միասին սպանվել էին նաև ամերիկյան դիվանագիտակա ներկայացուցչության ևս երեք աշխատակից։ Նրանց սպանության պատասխանատվությունը ստանձնել էր տեղի իսլամիստական կազմակերպություններից մեկը։