տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն էներգետիկ նոր ծրագրերով նվազեցնում է Ռուսաստանի գերակշռող դերը Եվրոպայում․ The New...

ԱՄՆ-ն էներգետիկ նոր ծրագրերով նվազեցնում է Ռուսաստանի գերակշռող դերը Եվրոպայում․ The New York Times

69
0

gazovye-truby-0004276122-preview

Ուկրաինայի ճգնաժամը նախանշում է ամերիկյան էներգետիկ դիվանագիտության նոր ժամանակաշրջան։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է կազմակերպել գազի նոր առաքումներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցությունն Ուկրաինայում և Եվրոպայում թուլացնելու համար։ Չնայած Ռուսաստանը շարունակում է մնալ բնական գազի ամենամեծ արտահանողը, նոր տեխնոլոգիաների շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվել է առաջ անցնել ՌԴ-ից գազի արդյունահանման ծավալներով։

The Economist Intelligence Unit վերլուծական ընկերության փորձագետ Դևիդ Դելթոնի կարծիքով՝ Ռուսաստանը միշտ օգտագործել է գազը ազդեցություն տարածելու համար, սակայն ներկայում իրավիճակը փոխվում է։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է ամերիկյան ընկերություններին տալ թույլտվություն բնական գազի արտահանման համար՝ սկսած 2015 թվականից։

Ամերիկյան ընկերություններն արդեն 21 հայտ են ներկայացրել կառուցելու այնպիսի նավահանգիստներ, որտեղ հնարավոր է արտահանել հեղուկ գազ։ Դրանցից 6-ն արդեն հաստատվել են կառավարության կողմից։ Այս նոր գազային դիվանագիտության գլխին կանգնած է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կարլոս Պասկուալը, ով ղեկավարում է պետքարտուղարության էներգառեսուրսների բյուրոն։

Կարլոս Պասկուալը հայտարարել է, որ իրենց ջանքերի շնորհիվ Ուկրաինայի կախվածությունը ռուսական գազից վերջին տարիներին 90 տոկոսից նվազել է մինչև 60 տոկոս։