ԱՄՆ-ին զրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից, քանի որ այդ պետությունը երկու տարի շարունակ չի վճարել կազմակերպության անդամավճարը` բողոքելով Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դարձնելու դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով միջազգային այդ կազմակերպությունում իր աղբյուրներին:
2011 թվականին ԱՄՆ-ի հետ միասին նման քայլի դիմեցին Իսրայելն ու Կանադան: Քանի որ ԱՄՆ-ի անդամավճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 22 տոկոսն է, այդ պատճառով միջազգային կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել որոշ նախագծերից: