տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն զգուշացրել է Սոչիի խաղերին մեկնող իր քաղաքացիներին

ԱՄՆ-ն զգուշացրել է Սոչիի խաղերին մեկնող իր քաղաքացիներին

211
0

soch

ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է բոլոր այն ամերիկացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Սոչիի օլիմպիական խաղերին որպես զբոսաշրջիկ, Ռուսաստանում ահաբեկչության վտանգի, երկրում ընդհանուր իրավիճակի և բժշկական ապահովության հարցում եղած բացերի մասին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Միաժամանակ պետքարտուղարությունը հայտնել է, որ խաղերի հետ կապված կոնկրետ վտանգների մասին տեղեկություններ չունի։ Հիշեցնենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախագահ Ջեյմս Քոմին նախօրեին հայտարարել էր, որ ամերիկյան կողմը մի քանի տասնյակ գործակալներ է ուղարկում Ռուսաստան՝ անվտանգության ապահովմանն աջակցելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here