տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն երաշխիքներ է տվել Պարսից ծոցի արաբական երկրներին Իրանի հետ հարաբերությունների լավացման...

ԱՄՆ-ն երաշխիքներ է տվել Պարսից ծոցի արաբական երկրներին Իրանի հետ հարաբերությունների լավացման համատեքստում

157
0

чак-хейгел

ԱՄՆ-ն ապացուցել է իր հավատարմությունը Մերձավոր Արևելքում անվտանգության հաստատման հարցում՝ կատարելով իր դիվանագիտական պարտականությունները և պահպանելով տարածաշրջանում 35 հազարանոց հզոր ռազմական ներկայությունը, ինչպես նաև ռազմական տեխնիկան։ Այս մասին Պենտագոնի ղեկավար չակ հեկգելը ասել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կազմակերպված խորհրդաժողովին, որը նվիրված էր անվտանգության հարցերին։

«Դիվանագիտությունը հնարավոր չէ իրականացնել վակուումի մեջ։ Մեր հաջողությունը շարունակում է կախված մնալ ամերիկյան ռազմական հզորությունից և երաշխիքներից, որոնք տրվում են Մերձավոր Արևելքում մեր դաշնակիցներին և գործընկերներին», — ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նա պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ վեց երկրներին հավաստիացրել է, որ ԱՄՆ քաղաքական կուրսը նրանց նկատմամբ չի փոխվել՝ անկախ Իրանի հետ վերջերս իրականացվող բանակցություններից։ Տեղեկացնենք, որ Ծոցի արաբական վեց երկրների ղեկավարները որոշակի մտահոգություն ունեին ամերիկա-իրանյան հարաբերությունների լավացմամբ, քանի որ Իրանն այս տարածաշրջանի բոլոր երկրների համար որոշակի վտանգ է ներկայացնում։

Հեյգը նշել է, որ Իրանի հետ դիվանագիտական աշխատանքը պետք է ամրապնդել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական հզորությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here