ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 33 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկա մայրցամաքում ներդրումներ կատարելու և տնտեսական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Դա կնպաստի Աֆրիկայի զարգացմանը և ԱՄՆ-ում աշխատատեղերի ավելացմանը։ Իմաստն այն է, որ Ամերիկան ներդրումներ կատարի Աֆրիկայի երկարատև զարգացման մեջ», — ասել է Օբաման։ 33 մլրդն իր մեջ ներառում է 12 մլրդ դոլար էներգետիկ ոլորտի զարգացման համար, որը կարևոր նշանակություն ունի Աֆրիկայի տնտեսության համար, ինչպես նաև 14 մլրդի ներդրումներ այլ ոլորտներում ամերիկյան ընկերությունների կողմից։
Այսօր Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ — Աֆրիկա առաջին գագաթնաժողովը։