տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն արգելում է ԵՄ-ին քաղաքական ապաստան տրամադրել ինձ. Սնոուդեն

ԱՄՆ-ն արգելում է ԵՄ-ին քաղաքական ապաստան տրամադրել ինձ. Սնոուդեն

111
0

Edward-Snowden

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ ԱՄՆ-ն թույլ չի Եվրամիությանն իրեն Եվրոպայում ապաստան տրամադրել։

«Ես բազմիցս ապաստան եմ խնդրել Եվրոպայում, սակայն թույլտվություն չեմ ստացել։ ԱՄՆ-ն թույլ չի տալիս ԵՎ-ի իր գործընկերներին ինձ քաղաքական ապաստան տրամադրել», — Սնոուդենի խոսքերն է փոխանցում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Հիշեցնենք, որ ներկայում Ռուսաստանում քաղաքական ապաստան գտած Էդվարդ Սնոուդենը արտասահմանյան ամենահեղինակավոր պարբերականներին տրամադրում է ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթեր, որոնք հիմնականում վերաբերում են ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից օտարեկրացիների լրտեսմանը: Այս փաստթղթերից նաև պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն գաղտնալսում է համաշխարհային առաջնորդներին, այդ թվում` իր դաշնակից պետությունների ղեկավարներին։