ԱՄՆ-ի իշխանություններն առանց նախազգուշացնելու լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: Այս մասին հաղորդում է Foreign Policy-ն:
Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն դադարեցրել է Ռուսաստան վտանգավոր նյութերի և իրերի արտահանման լիազորագրերի տրամադրումը, այդ թվում` լազերների և պայթուցիկ սարքերի: Թեպետ այդ որոշում կայացվել էր մարտի մեկին, սակայն դրա մասին չէր հաղորդվել:
Անցած տարի Բյուրոն Ռուսաստանի հետ կնքել է արտահանման 1 հազար 832 պայմանագիր, որի ընդհանուր գինը կազմել է 1,5 մլրդ դոլար: Նշվում է, որ արելքը չի տարածվում արդեն կնքված պայմանագրերի վրա, դա գործում է նոր պայմանագրերի ստորագրման դեպքում: