տուն Աշխարհ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավել COVID-19-ի հաստատված դեպքերով․ Ria.ru

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավել COVID-19-ի հաստատված դեպքերով․ Ria.ru

251
0
A man visits Times Square as she wears a face mask on March 8, 2020 in New York City. - The governor of New York on March 7, 2020 announced a state of emergency as the coronavirus continued to spread in the northeastern state, with 21 new cases. A total of 76 people have so far tested positive for the virus, Governor Andrew Cuomo told reporters in the state capital of Albany. Ten of those affected have been hospitalized. (Photo by Kena Betancur / AFP)

Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է գրավել COVID-19-ի հաստատված դեպքերով՝ մեկ օրում առաջ անցնելով Իտալիայից և Չինաստանից, հաղորդել է РИА Новости-ն:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ երկիրը 85,4 հազարից ավելի վարակի դեպք ունի՝ Չինաստանի 81,3 հազարի համեմատ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում ավելի քիչ զոհեր են գրանցվում՝ ընդհանուր 1288 դեպք, Չինաստանի՝ 3298-ի համեմատ, իսկ Իտալիայում այդ թիվը կազնում է 8215:

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ այդ թվերը ուղղակիորեն հնարավոր չէ համեմատել, քանի որ հայտնի չէ, թե որ երկրում են ավելի լավ գրանցում հիվանդության դեպքերը: