տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անցկացնել ազատ և արդար ընտրություններ

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անցկացնել ազատ և արդար ընտրություններ

310
0

1111

Այսօր Ադրբեջանում լռության օր է։ Վաղը կկայանան այդ երկրի նախագահական հերթական ընտրությունները։ Քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ կընտրվի Իլհամ Ալիևը, ում ձեռքում են կենտրոնացած վարչական և նյութական զգալի ռեսուրսներ։

Ընտրությունների առաջ ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը։

«Միացյալ Նահանգները կոչ են անում բոլոր քաղաքացիներին՝ խաղաղ մասնակցություն ունենալ Ադրբեջանի ընտրություններին, ցուցաբերել զսպվածություն, խուսափել բռնություններից և սադրանքներից թե՛ ընտրությունների ժամանակ և թե՛ դրանից հետո», — ասել է Հարֆը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here