տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ ներկա և նախկին դեսպանները զգուշացրել են Յանուկովիչին

ԱՄՆ ներկա և նախկին դեսպանները զգուշացրել են Յանուկովիչին

149
0

1338281238_15974

Ուկրաինայում Միացյալ նահանգների դեսպանը զգուշացրել է ուկրաինական իշխանություններին՝ Կիևում ցուցարարների դեմ ուժի կիրառման անթույլատրելիության և դրա բացասական հետևանքների մասին, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների վրա: Այս մասին դեսպան Ջեֆրի Պայետն ասել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին:

Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը, ըստ որի՝ ուկրաինական իշխանությունների կողմից հանրահավաքի մասնակիցների դեմ ուժի կիրառումը կարող է մեկուսացնել նախագահ Վիկտոր Յանուկովիչին համաշխարհային հանրությունից, այդ թվում` ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Հիշեցնենք, որ այսօր Կիևի Անկախության հրապարակում ոստիկանական ուժերը բիրտ ուժ են կիրառել ցուցարաների դեմ: Տուժել է առնվազն 40 մարդ, որոնց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here