ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին և նրա կինը՝ Լինը պատմել են, որ միասեռականների ամուսնության թույլատրության հարցը լուրջ հակասություններ են առաջացրել նաև իրենց ընտանիքում։
Չեյնիի ավագ դուստրը՝ Լիզը, ով առաջադրվել է որպես Սենատի թեկնածու Վայոմինգ նահանգից, հայտարարել է, որ կտրուկ դեմ միասեռականների ամուսնություններին։ Կրտսեր դուստրը՝ Մերին, 2012 թվականին Վաշինգտոնում միասեռական ամուսնություն է գրանցել Հիթեր Պոյի հետ, նրանք համատեղ դաստիարակում են երկու երեխա։
«Այս հարցը մենք փորձել ենք լուծել վերջին տարիներին առանց այն հանրայնացնելու, և հիմա ցավում ենք, որ այն հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ քանի որ դա տեղի է ունեցել, պետք է ասեմ, որ Լիզը միշտ հավատում է ամուսնության ավանդական սահմանմանը», — ասվում է Դիք Չեյնիի և նրա կնոջ համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ABC-ն։