«Ամեն տարի շատերը խոսում են այդ մասին, մանավանդ սուրբծննդյան օրերին: Հատկապես երեխաներն ասում են. «Ես Ձեզ տեսել եմ ֆիլմում»: Նրանք ինձ չեն տեսնում հեռուստատեսությամբ ճիշտ այնպես, ինչպես տեսնում են ֆիլմում: Դա լավ ֆիլմ է, և ես, մեղմ ասած, երիտասարդ էի: Ինձ համար մեծ պատիվ էր»,- ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
1992 թվականին նկարահանված «Տանը միայնակ 2: Նյու Յորքում կորածը» ֆիլմը «Տանը միայնակ» ֆիլմի շարունակությունն է։
Ֆիլմում Սպիտակ տան ներկայիս ղեկավարը հանդես է եկել փոքրիկ դրվագում: Նա օգնել է մոլորված Քևինին՝ հուշելով, թե ինչպես գնալ հյուրանոցի նախասրահ: Ամբողջ դրվագը տևել է մոտավորապես 10 վայրկյան:

