տուն Աշխարհ ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել

ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել

216
0

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները չի բացառել, որ 2020-ի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել, հայտնում է Time-ը:

Լրագրողների հարցին նա պատասխանել է, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը թույլ չի տալիս խոստանալ, որ ընտրությունները ժամանակին կանցկացվեն:

Խորհրդականը հույս է հայտնել, որ իրավիճակը կկայունանա մինչև 2020 թվականի նոյեմբեր: Իսկ այսօր արդեն ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 1,411,148-ի, մահացել է 83.564 մարդ: