ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) Հայաստանի զարգացման իր 2014-2018 թթ. ռազմավարական ծրագրում 3 հիմնական նպատակ է սահմանել:
Առաջինը կոչվում է «Ավելի ներառական և կայուն տնտեսական աճ»: Այս ուղղության շրջանակում ՄԶԳ-ն կխթանի տնտեսական մրցակցությունն ու գյուղական բնակավայրերում տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
Երկրորդը «Ավելի ներառական, արդյունավետ և հաշվետու կառավարում»-ն է: Այստեղ որպես թիրախ սահմանվել են այն ոլորտները, որտեղ քաղհասարակությունն ու կառավարությունը համաձայնություն ունեն բարեփոխումների շուրջ:
Մյուս նպատակը գերակա ոլորտներում ընտրված առողջապահական ծառայությունների որակի ու կիրառման բարելավումն է: ՄԶԳ-ն աստիճանաբար կդադարեցնի իր գործունեությունը առողջապահության բնագավառում և կկենտրոնանա 3 ոլորտներում՝ մոր և մանկան առողջություն, ընտանիքի պլանավորում (աբորտների թվի կրճատում) և դեղակայուն տուբերկուլյոզ: