Երեկ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլափերը հայտարարել է, որ Le Monde թերթում հրապարակված այն տեղեկությունները, համաձայն որոնց ամերիկյան գաղտնի ծառայությունները լրտեսել են Ֆրանսիայի քաղաքացիներին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։
«Այն տեղեկությունները, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է մոտ 70 մլն հեռախոսազանգեր, որոնք կատարել են Ֆրանսիայի քաղաքացիները, չի համապատասխանում իրականությանը», — ասել է Քլափերը։ Միաժամանակ հետախուզության ղեկավարը չի մանրամասնել, թե Սնոուդենի կողմից փոխանցված տեղեկությունների որ մասն է համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ամերիկյան նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը պարբերաբար գաղտնազերծում է ամերիկյան հետախուզության փաստաթղթեր, որոնք հաճախ դիվանագիտական սկանդալի պատճառ են հանդիսանում։