տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ հատուկ ծառայությունները չափերն անցել են

ԱՄՆ հատուկ ծառայությունները չափերն անցել են

308
0

url

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք զբաղվում են հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ, հեռուն են գնացել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Պետքարտուղարը խոստացել է, որ Բարաք Օբամայի հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից անհարիր գործողություններն այլևս չկրկնվեն։ Միաժամանակ նա շեշտել է, որ հետախուզական գործունեությունը պետք է ուժեղացվի, քանի որ հատուկ ծառայութոյւնների ստացած տեղեկությունները թույլ են տվել կանխել ինքնաթիռների, տների բազմաթիվ պայթյուններ, մարդկանց սպանություններ։

Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացիների  պետությունների ղեկավարների անօրինական գաղտնալսումների մասին հայտնի է դարձել նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից, ինչը հարուցել է միջազգային դիվանագիտական սկանդալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here