Այն բանից հետո, երբ ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալ Էդվարդ Սնոուդենը բացահայտեց այդ կազմակերպութոյւնների գործունեության մանրամասները, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։
Ինչպես գրում է The New York Times-ը, ԱԱԳ-ն մոտ 100 հազար համակարգիչների վրա տեղադրել է լրտեսման ծրագրեր, ինչը թույլ է տալիս մուտք ունենալ հետաքրքրող անձանց անձնական տվյալներին և իրականացնել կիբերհարձակումներ։ Հրապարակված փաստաթղթի համաձայն, որը տրամադրվել է Սնոուդենի կողմից, ԱԱԳ-ն օգտագործել է ծրագիր, որը թույլ է տալիս կոտրել համակարգիչների անվտանգության համակարգը։ Նման կերպ ԱԱԳ-ն գործում է 2008 թվականից, իսկ ծրագիրը կոչվում է «Քվանտում»։ Համակարգչին «տիրանալն» իրականացվում է հատուկ ռադիոալիքների միջոցով, որոնք ներթափանցում են համակարգիչ USB-ի մուտքով համակարգչին միացրած սարքերի միջոցով։
«Այս տեխնոլոգիան թույլ է տվել լուծել ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվել են ամերիկյան հետախուզական ծառայությունները՝ ներուժումն այն համակարգիչներ, որոնք հակառակորդներն, իսկ որոշ դեպքում նաև ԱՄՆ գործընկերներն, անխոցելի են դարձրել լրտեսման և կիբերհարձակումների համար», — նշում է թերթը։ Այս մեթոդը մասնավորապես օգտագործվել է Մեքսիկայում իշխանությանն ու նարկոկարտելին լրտեսելու համար, ինչպես նաև Եվրամիությունում, Չինաստանում Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Հնդկաստանում։