Իտալական Corriere della Sera թերթը, հղում անելով Cryptome ընկերությանը, հայտնում է, որ 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել է Իտալիայի քաղաքացիների 46 միլիոն հեռախոսային խոսակցություն:
Ընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ամսական ամբողջ աշխարհում, ներառյալ ԱՄՆ-ն, 124,8 միլիարդ խոսակցություն են գաղտնալսել:
Իտալական հատուկ ծառայությունները հայտնել են, որ իրենք «իրենց տրամադրության տակ չունեն» այս գաղտնալսումների ապացույցներ: Սակայն իտալական ոստիկանությունն ուժեղացրել է դիվանագիտական ներկայացուցիչներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանությանը հետևելը: