տուն Աշխարհ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում հայերին՝ թույլ չտալ, որ Թրամփը...

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում հայերին՝ թույլ չտալ, որ Թրամփը կրճատի Արցախին հատկացվելիք օգնությունը

365
0

ՄՆ Հայ դատի հանձնախումբը հայերին կոչ է արել ակտիվ գործողությունների անցնել այն  բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին է դիմել այլ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը 21 տոկոսով կրճատելու նախագծով: Այս մասին տեղեկացնում են հանձնախմբից:

«Այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է, որ Կոնգրեսը փրկի Արցախին հատկացվելիք օգնությունը: Ձեր սենատորներն ու ներկայացուցիչները դա կանեն, եթե դուք, ձեր ընտանիքներն ու ընկերները նրանց հասկացնեք, որ դա ձեզ համար առաջնային խնդիր է»,- ասված է հայտարարության մեջ: