ԱՄՆ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը հայտարարել է, որ մեծ է վտանգը, երբ ռուսական զոքերը կարող են մուտք գործել Ուկրաինայի տարածք։
«Մենք տեսնում ենք տասնյակ հազարավոր զինվորների։ Եվ խոսքը ոչ միայն նրանց թվի մասին է, այլ թե ինչ զինատեսակներ են սահմանում և ինչ կարող են նրանք անել։ Նրանք այս պահի դրությամբ ունեն անհրաժեշտ զենք՝ Ուկրաինայի տարածք ներխուժելու համար, եթե նման որոշում կայացվի։ Ունեն հատուկջոկատայիններ, հրետանի, ամեն ինչ, որպեսզի ներխուժեն Ուկրաինա։ Կարծում եմ, նրանք շարունակելու են ճնշել, շարունակելու են քարոզչական արշավն Արևելյան Ուկրաինայում, որպեսզի հիմք նախապատրաստեն արևելյան շրջանը գրավելու համար», — ասել է Ռոջերսը։
Հիշեցնենք, որ նախօրեին փորձագետ Դմիտրի Տիմչեկոն ասել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինայի սահմանների մոտ քչանում են։