տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ կառավարությունը «փակվում է». Կոնգրեսում դեռ համաձայնության չեն եկել

ԱՄՆ կառավարությունը «փակվում է». Կոնգրեսում դեռ համաձայնության չեն եկել

260
0
215356A4-C24D-414D-9698-4B61561CC2CD_w640_r1_s

Անհավանական է թվում, բայց ԱՄՆ-ի պետական կառույցների զգալի մասի հնարավոր փակմանը մնացել է ընդամենը մեկ օր, և չնայած դրան, օրենսդիրները դեռ համաձայնության չեն եկել կառավարության ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ: Հանրապետականները պահանջում են առողջապահության բարեփոխումների հարցում հրաժարվել  որոշ դրույթներից, դեմոկրատները նման պայմանի առաջադրումը անտեղի են համարում երկրի բյուջեի հաստատման հարցում,- հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

 

Եթե իրավիճակը մնա անփոփոխ , արդեն երեքշաբթի հարյուրհազարավոր դաշնային ծառայողներ կուղարկվեն չվճարվող արձակուրդի:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի առաջին պալատում (Ներկայացուցիչների պալատ) մեծամասնություն են կազմում հանրապետականները, իսկ Սենատում (Վերին պալատ)՝ դեմոկրատները, ինչի հետևանքով էլ Բարաք Օբամայի նախաձեռնած բարեփոխումները (որոնք նախընտրական քարոզչության մասն էին կազմում), որպես կանոն, արգելափակվում են:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here