ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել մինչև տարվա վերջ ազատվել General Motors ընկերությունում իր բաժնեմասից:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցանկանում է վաճառել բոլոր բաժնետոմսերը, չնայած դրա արդյունքում լուրջ կորուստներ կկրի: Բանն այն է, որ մեքենաշինական հսկային փրկելու համար 2009 թվականին ամերիկյան կառավարությունը 50 մլրդ դոլար էր ներդրել ընկերությունում:
Այս պահին այդ փաթեթը վաճառելու դեպքում կառավարությունը կկորցնի ավելի քան 10 մլրդ դոլար, քանի որ կառավարության մոտ գտնվող 70,2 մլն բաժնետոմսերի ընդհանուր գինը կազմում է 38,4 մլրդ դոլար: