տուն Հասարակություն ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին

ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին

232
0

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ $1 միլիոն կհատկացնի Հայաստանին:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում եւ նշել, որ այդ գումարն ուղղվելու է COVID-19 համավարակի դեմ պայքարին։

 Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ 

 -Պատրաստել լաբորատոր համակարգերը

-Ակտիվացնել դեպքերի հայտնաբերոմը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը

-Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

-Խթանել ռիսկերի հաղորդակցումը

 Նշվում է, որ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին։