տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի կոնգրեսում դժգոհել են հատուկ ծառայություններից, որոնք չեն իմացել Ղրիմ ուկրաինական ներխուժման...

ԱՄՆ-ի կոնգրեսում դժգոհել են հատուկ ծառայություններից, որոնք չեն իմացել Ղրիմ ուկրաինական ներխուժման մասին

75
0

US_Congress_02

Ամերիկյան կոնգրեսը լուրջ դժգոհություն է հայտնել հատուկ ծառայությունների աշխատանքից: Բանն այն է, որ հանրապետականները սկսել են նրանց աշխատանքի քննություն, քանի որ հատուկ ծառայությունները չեն կարողացել իմանալ  ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման մասին:

Փետրվարի վերջին հետախուզական խումբը զեկուցել է, որ ռուսական զորքերի զորավարժությունները ոչ մի կապ չունեն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ և ներխուժմամբ չեն սպառնում: Սակայն մյուս ծառայությունները, մասնավորապես` ԿՀՎ-ն, հաղորդում էր հակառակը: Նրանց տեղեկություններով` զորավարժություններն ու օբյեկտների գրավումը Ղրիմում անմիջական կապ են ունեցել Ուկրաինա ուղիղ ներխուժման համար:

Այդուհանդերձ, կոնգրեսականները չեն շտապում բացասական գնահատական տալ հատուկ ծառայությունների աշխատանքին: Հանրապետական Մայք Ռոջերսն ասել է, որ նրանց եզրակացությունների նման տարբերությունը պայմանավորված է վերլուծական աշխատանքի տարբեր մեթոդաբանությամբ: