ԱՄՆ կոնգրեսի իրավաբանական կոմիտեն միաձայն որոշում է կայացրել արգելել ամերիկացիների զանգվածային գաղտնալսումները Ազգային անվտանգության գործակալության կողմից: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Հանձնաժողովի անդամները նաև կողմ են արտահայտվել, որպեսզի թույլատրվի տեխնիկական ընկերություններին բացահայտել կառավարության հարցումները գաղտնի տվյալները բացահայտելու համար:
«Այս օրինագիծը վերջ կդնի տեղեկությունների զանգվածային հավաքմանը և զանգվածային լրտեսմանը», — ասել է հանրապետական Ջերոլդ Նադլերը:
Հիշեցնենք, որ այս հարցով քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ գաղտնի գործակալ Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից զանգվածային գաղտնալսման և լրտեսման մասին տեղեկությունները: