ԱՄՆ-ի կոնգրեսը մերժել է սպառազինությունների ծրագրի կրճատման Պենտագոնի ծրագիրը: Նախընտրական տարում և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները չեն համարձակվում քվեարկել ռազմական բյուջեյի կրճատման օգտին՝ անտեսելով այն հանգամանքը, որ Սպիտակ տունը մտադրություն ունի մասշտաբային կրճատումներ իրականացնել: Նախագահ Բարաք Օբաման արդեն սպառնացել է, որ կարգելափակի օրենքի նախագիծը:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի կոնգրեսը պետք է համաձայնեցնի 2015 ֆինանսական տարում ազգային պաշտպանությանը հատկանցումների մասին օրենսդրական նախաձեռնության վերջնական տարբերակը: Փաստաթուղթը ենթադրում է ծախսեր՝ 495,8 միլիարդ դոլարի չափով, այսինքն՝ շուրջ 100 միլիարդով պակաս քան նախորդ տարի: Հաշվարկները չեն ներառում Աֆղանստանի ամերիկյան ներկայության վրա ծախսվող միջոցները, որոնք կարողեն կազմել ևս 79,4 միլիարդ դոլար:
Ինչպես նշվել էր նախկինում՝ նախագահ Օբամայի ադմինիստրացիան պատրաստվում է 10 տարում 1 տրիլիոնով կրճատել ռազմական ծախսերը: