ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում առատ ձյան պատճառով տեղի են ունեցել բազմաթիվ ավտովթարներ, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Ամենաշատը տուժել է Մինեսոտա նահանգը, ուր տեղումները հասել են 66 սմ-ի։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման բազմաթիվ խափանումների մասին։ Ձյան տեղալու առաջին ժամերին արձանագրվել է մոտ 2 հարյուր ավտովթար։
Կոլորադո, Արիզոնա և Յուտա նահանգներում իրավիճակը նույնպես բարդ է։ Այստեղ ձյան բարձրությունը կազմում է 30 սմ։ Իշխանությունները զգուշացրել են փոթորիկների վտանգի մասին՝ խորհուրդ տալով մնալ տներում և դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։