ԱՄՆ-ի իշխանությունները չորեքշաբթի օրը քանդել են Դեթրոյթում հրդեհից վնասված մի առանձնատուն, որը պատկանել է հայտնի ամերիկացի ռեփ երգիչ Էմինեմին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Այս տունը, որը 1989-2003 թվականներին պատկանել է Էմինեմի մորը, պատկերված է երգչի ալբոմների՝ The Marshall Mathers LP 2-ի և The Marshall Mathers LP. 2000-ի շապիկին։
Ներկայումս Էմինեմը բնակվում է Միչիգանի Ռոչեսթեր Հիլ շրջանի իր առանձնատանը։