տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի զորքերը լքում են ղրղզական Մանասը

ԱՄՆ-ի զորքերը լքում են ղրղզական Մանասը

87
0

rsz_e9ca9f03-35e5-4e8d-8636-2c0f91097ce4_mw1024_s_nԱՄՆ-ը զինծառայողները վերջնականապես հեռացել են Ղրղզստանի «Մանաս» ավիաբազայից: Այստեղ ամերիկյան զինվորականների տեղակայման ժամկետն արդեն լրացել էր:

Կայանի փակման հանդիսավոր արարողության ժամանակ դրա հրամանատար Ջոն Միլարդը հայտարարել է, որ «Մանաս» ռազմակայանի միջոցով 2001թ.-ից ի վեր տեղաբաշխվել է 26 երկրների շուրջ 5 միլիոն զինծառայող:

Անցյալ տարի Ղրղզստանը, որ մինչ այդ համարվում էր աշխարհի միակ երկիրն, ուր միաժամանակ տեղակայված էին և՛ ամերիկյան, և՛ ռուսական ռազմակայաններ, հրաժարվեց երկարացնել ԱՄՆ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Այժմ ԱՄՆ-ը մտադիր է Աֆղանստան զորքեր ուղարկելու համար օգտագործել Ռումինիայի ավիաբազաները: