ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցը զգուշացրել է Վրաստանի նոր իշխանություններին Միխեիլ Սաակաշվիլու դեմ հետապնդում սկսելու բացասական հետևանքների մասին: Դեսպանը վրացիներին հիշեցրել է Ուկրաինայի օրինակը, որտեղ Եվրոպայի հետ լուրջ հակասություններ են առաջացել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատական գործի պատճառով:
«Հնարավոր է, որ հանրության և կուսակցությունների կողմից որոշակի ճնշում կա Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որպեսզի նա վերականգնի այսպես կոչված արդարությունը Սաակաշվիլու հարցում: Իվանիշվիլին փորձում էր որոշակի բալանս ապահովել Սաակաշվիլու որոշ կուսակիցներին պատասխանատվության ենթարկելով: Սրան ի պատասխան, միջազգային հանրության կողմից եղան զգուշացումներ քաղաքական դրդապատճառներով հետապնդման անթույլատրելիության վերաբերյալ: Եթե նա ամեն դեպքում դատապարտվի, դա կստիպի հանրությանը բեևեռանալ, և նրանց մի մասին փողոց դուրս կբերի: Նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը վատ արձագանք կգտնի Եվրոպայում և ԱՄՆ-ում», — ասել է Յալովիցը: Այս մասին գրում է Apsny.ge-ն: