ԱՄՆ-ի գերագույն դատատանը հակասահմանադրական է ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Բարագ Օբամայի՝ Աշխատանքային հարաբերությունների ազգային հանձնաժողովում կատարած կադրային նշանակումները, որոնք արվել էին Սենատի շրջանցմամբ: Այս մասին հաղորդում է ամերիկյան Politico-ն:
ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն նախագահն իրավունք ունի պաշտոնյաներ նշանակել առանց Սենատի համաձայնության միայն խորհրդարանական արձակուրդների շրջանում: Սակայն 2012թ.-ին, երբ իրականացվել էին վիճելի նշանակումները, Կոնգրեսի վերին պալատն ձևականորեն շարունակում էր աշխատել. հանրապետական սենատորները միտումնավոր հավաքվել էին, որպեսզի արգելափակեին նախագահական նշանակումները:
Նահանգների գերագույն դատարանը միաձայն արձանագրել է, որ Սենատի աշխատանքում ընդմիջում չի եղել, քանի որ Կոնգրեսի պալատներն իրենք են որոշում՝ աշխատում են տվյալ շրջանում, թե՝ ոչ: