ԱՄՆ Արկանզաս նահանգի գերագույն դատարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել միասեռ ամուսնությունների թույլտվությունը, որը գործել է վերջին 5 օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այդ օրերի ընթացքում ԼԳԲՏ համայնքի 450 ներկայացուցիչներ հասցրել են ամուսնանալ։ Դատարանը դադարեցրել է օրենքի գործողությունը մինչև այն բողոքարկելու հայցի քննարկումը։