2013 թվականին ԱՄՆ-ի Ատլանտյան օվիկանոսի առափնյա շրջաններում դելֆինների սեզոնային միգրացիայի ժամանակ ավելի քան հազար շշաքիթ դելֆիններ են սատկել։Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի մթնոլորտային և օվկիանոսի ուսումնասիրության ազգային վարչությունում։
«Սա ամենամեծ անկումն է 1987-88 թվականից հետո, երբ հայտնի վիրուսից սատկել է 740 դելֆին»,- ասել է վարչության մասնագետ Էրին ֆոգերսը։ Նա նշել է, որ սատկած դելֆիններ են հայտնաբերվել Նյու Յորքից մինչև Ֆլորիդա ընկած ափերում։ Այժմ գիտնականները փորձում են պարզել նման մեծաթիվ անկման պատճառները, սակայն նախնական տեղեկություններով՝ դելֆինները հիվանդացել են կարմրուկով։