տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի անկախության հռչակագրի բնօրինակում վրիպակ կա

ԱՄՆ-ի անկախության հռչակագրի բնօրինակում վրիպակ կա

72
0

rsz_declaration-of-independence

Փրինսթոնի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Դենիել Ալենը ավելորդ վերջակետ (.) է գտել ամերիկյան անկախության հռչակագրի բնօրինակում, ինչը կարող է «լուրջ թերընկալման» պատճառ դառնալ: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Պրոֆեսորի խոսքերով՝ հաջորդ բոլոր հրապարակումներում ավելորդ կետադրական նշանը բացակայում է: «Կետը տպավորություն է ստեղծում, որ ակնհայտն ճշմարտությունների ցանկը ավարտվում է մարդու կյանքի, ազատության և երջանկության ձգտման թվարկումից հետո», — հայտարարել է Ալենը:

Սակայն, ուսումնասիրողի խոսքերով, այդ բառերին հաջորդող հատվածն այն մասին, որ պետությունը պետք է նշանակալի դեր խաղա այս ազատությունների իրացման գործում, ոչ պակաս կարևոր է:

«Նախադասության տրամաբանությունը նրանում է, որ շարժումն ընթանում է մասնավոր իրավունքից պետության կարևորությանը, որ հանդես է գալիս այդ իրավունքը պաշտպանող գործիքի դերում: Այս տրամաբանությունը կորում է, եթե տեքստում կետ կա», — պատմել է գիտնականը: