Երեկ երեկոյան ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կայքը դուրս է եկել շարքից և անհասանելի դարձել օգտատերերի համար։ Ցանցահենները հայտարարել են, որ իրենք կոտրել են ԱՄՆ հետախուզական ամենակարևոր մարմնի՝ ԱԱԳ-ի կայքը։ Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները շուտով հերքել են ցանցահենների հայտարարությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Գործակալությունում նշել են, որ կայքն անհասանելի է տարվող տեխնիկական աշխատանքների պատճառով։