տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ին անհասկանալի է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

ԱՄՆ-ին անհասկանալի է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

110
0

120524001_usa_russia_ukraine

Ամերիկյան դիվանագետների համար անհասկանալի է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Պետքարտուղարությունում բարձրաստիճան պաշտոնյայի։

Դիվանագետը կարծում է, որ ռուսական և ուկրաինական կողմերի հարաբերություններն ու կապերն այնքան էլ թափանցիկ չեն, քանի որ Ռուսաստանը չի հրապարակում բանակցությունների մասին տեղեկատվություն։ Պետքարտուղարության պաշտոնյան խոստովանել է, որ արդեն չի կարողանում գլխի ընկնել, թե «որն է Ռուսաստանի ղեկավարության ծրագիրն այս խնդրի վերաբերյալ և որն է լինելու նրանց հաջորդ քայլը»։

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերն Ուկրաինայի հարցում շատ կետերում համընկնում են։ «Արդյոք մենք ընդհանուր շահ չունենք Ուկրաինայի վերականգնման, կայունության, քաղաքական միասնության, պետության միասնականության հարցում», — ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ Ուկրաինան, ինչպես նաև Սիրիան «խաղաքար չեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի»  շախմատային խաղատախտակի վրա»։