տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը 132 միլիոն դոլար կտրամադրի Վրաստանին

ԱՄՆ-ը 132 միլիոն դոլար կտրամադրի Վրաստանին

252
0

ԱՄՆ-ի 2020 թ. բյուջեի նախագծով ծրագրված է ռեկորդային՝ 132 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնել Վրաստանին: Այս մասին հաղորդում է ryb.ru-ն՝ հղում կատարելով «Коммерсантъ»-ին:

Ամերիկա-վրացական հարաբերությունների պատմության մեջ հատկացված գումարը ռեկորդային է լինելու:

Ֆինանսական օգնությունը տրամադրվելու է «2020 ֆինանսական տարվա համար պետական դեպարտամենտի, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրենքի» շրջանակներում:

Այն սահմանում է ԱՄՆ-ի առաջնահերթությունները գործընկեր երկրներին օժանդակելու և օգնելու հարցում:

Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվա ԱՄՆ բյուջեի նախագիծը նախատեսում է 285 միլիոն դոլար հատկացնել եվրոպական երկրներին և Եվրասիային, ներառյալ Վրաստանին, որոնք ուղղված են արևմտյան ինտեգրմանը աջակցելուն և ռուսական ազդեցությունը զսպելուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here