տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերել և ցուցաբերելու ՈՒկրաինային եվրաինտեգրման ճանապարհին

ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերել և ցուցաբերելու ՈՒկրաինային եվրաինտեգրման ճանապարհին

202
0

Marie-Harf

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆն ասել է, որ Վաշինգտոնը Բրյուսելի հետ հավասարապես շարունակում են աջակցություն ցուցաբերել Ուկրաինային եվրաինտեգրման իր ճանապարհին։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Այն պահից, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց 1991 թվականին, մենք աջակցել ենք ուկրաինացիներին ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացաման գործում»,- ասել է Հարֆը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ 2013 թվականի ֆինանսական տարում Ուկրաինային հատկացվել է 100 մլն դոլար աջակցություն տնտեսական արդիականացման, ժողովրդավարական և այլ բարեփոխումների համար, որոնք կօգնեն արագացնել եվրոպական ինտեգրումը։ «Մենք շարունակում ենք սերտ համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի օգնենք Ուկրաինային՝ այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր անելու համար», — ասել է Հարֆը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here