տուն Աշխարհ ԱՄՆ-ը Վրաստանի և Թուրքիայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակ կարտադրի

ԱՄՆ-ը Վրաստանի և Թուրքիայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակ կարտադրի

206
0

Պենտագոնը Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանկի արտադրության և մի շարք գործընկեր երկրների մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել, հայտնում է RegionMonitor-ը։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնակայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համալիրները կարտադրվեն Raytheon / Lockheed Martin Javelin ընկերության կողմից։ Նոր խմբաքանակը նախատեսված է Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Չեխիայի և մի շարք այլ գործընկեր երկրների համար։ Ըստ պայամանգրի՝ պատվերի կատարման վերջնաժամկետը 2020թ․ հունիսի 25-ն է։

Նշենք, որ Վրաստանը ԱՄն-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը ձեռք էր բերել 2018թ․ հունվարին։ Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համագործակցությունը իրականացվում է 2016թ․-ին կողմերի միջև ստորագրված «Պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» պայմանագրի շրջանակներում։