Միացյալ Նահանգների վարչակազմը դիտարկում է Սիրիայի ղեկավարության հետ համագործակցելու տարբերակը, որ ուղղված կլինի Իրաքյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը: Այս մասին հաղորդում է ամերիկյան հեղինակավոր The Daily Beast պարբերականը:
Նրա խոսքերով՝ Օբամայի վարչակազմում հակասություններ են առաջացել կապված այն բանի հետ, թե արդյոք Վաշինգտոնը պետք է հրաժարվի Բաշար Ասադի վարչակարգը տապալելու մտադրությունից ու «դե ֆակտո դաշինքի մեջ մտնի Դամասկոսի» հետ՝ դիմակայելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորմանը:
«Յուրաքանչյուրն, ով կոչ է անում Սիրիայում ռեժիմի փոփոխության, ուղղակի կույր է եղել վերջին տասնամյակների իրադարձությունների ժամանակ: Դա վերաբերվում է և՛ արևելյան Սիրիայի անկմանը, և՛ տարածաշրջանում ծայրահեղականության աճին, որ բերում է Իրաքում ամսական մահապարտ ահաբեկիչների 30-50 հարձակումների», — պարբերականին հաղորդել է Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը: